Իրավունք

Դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում
  • 1 տրանսպորտային միջոց
  • 2 իրավաբանական անձում մասնակցության իրավունք
  • 98 միլիոն 482 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ
  • 20 միլիոն 597 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում