Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը
1 րոպեի ընթերցում
![Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/03/1078139.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն
հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասինհայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկվել են նաև Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: