Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին զիջեց Թուրքիային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբիառաջին խաղում Հայաստանի ընտրանին մրցեց Թուրքիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմավիրի նորաբաց քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերն էլ ունեցած հնարավորությունները չէին օգտագործում` հաշվի մեջ առաջ անցնելու համար:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին Թուրքիան առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Մինե Յիլդզը: Վերջինս դարձավ նաև դուբլի հեղինակ 71-րդ րոպեին: 87-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Խաչատուրյանցը: Իսկ հանդիպման ավելացված ժամանակում Զելալ Բորանը խփեց թուրքերի 4-րդ գնդակը:

Ի վերջո Թուրքիան հաղթեց 4:0 հաշվով:

Հայաստանում անցկացվող կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարի շրջանակներում մարտի 18-ին կկայանա Թուրքիա-Լատվիա, իսկ մարտի 19-ին Լատվիա-Հայաստան հանդիպումները:

Հայերեն Türkçe

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները