Ռուս-ուկրաինական բանակցություններում տեխնիկական դադար է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություններում տեխնիկական դադարը կտևի մինչև վաղը՝ մարտի 15-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը:

«Մինչև վաղը բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել լրացուցիչ աշխատանքի և առանձին հստակեցումների համար: Բանակցությունները շարունակվում են»,-նշել է Պոդոլյակը:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կայացել են երկուշաբթի առցանց ձևաչափով: Մարտի 12-ին Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով:

Հայերեն English Français Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել