Աշտարակ-Երևան ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 9-ին, ժամը 15։32-ինտեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին․ նա հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։