Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներ են տարվում ուղևորահոսքը կրկնապատկելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է շահագործման 41-րդ տարեդարձը:

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մետրոպոլիտենը միակ արագ, անվտանգ, անխափան ու էկոլոգիապես մաքուր ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտային միջոցն է:

«Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի 12.1 կմ ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, տասը կայարան, իսկ վագոնային հավաքակայանում առկա են 45 վագոն, որից այսօր շահագործվում են 33-ը: Մնացած վագոնները շահագործման ենթակա չեն և ունեն հիմնանորոգման և արդիականացման կարիք»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենը տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր է տեղափոխում: «Ամենն արվում է ուղևորների թիվը կրկնապատկելու համար»,-հավելեց խոսնակը:

Արդեն տևական ժամանակ է քննարկվում է Աջափնյակվարչական շրջանում ևս մեկ կայարանի գործարկման հարցը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աջափնյակում կայարանի նախագծման հետ կապված դեռևս ասելիք չկա, բացի նրանից, որ նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:

«Ընկերության կողմից վերջին շրջանում զուտ տեխնիկական աշխատանքներ են կատարվում: Բայց դեռևս ասելիք չկա: Առաջընթացի ծրագիրը պետք է հստակեցվի բոլոր կողմերի հետ»,-նշեց Գևորգյանը:

Քաղաքապետարանի հրապարակած էսքիզների համաձայն՝ մետրոյի նոր կայարանը նախատեսվում է կառուցել Հալաբյան - Աբելյան խաչմերուկի մերձակայքում, գնացքների համար անհրաժեշտ է նաև Հրազդանի կիրճի վրայով կամուրջ կառուցել։

Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 1972 թվականից:Կառուցվող մետրոպոլիտենի առաջին հինգ կայարանը հանձնվել է շահագործման 1981 թվականի մարտին, իսկ հետագայում՝ 1983, 1984, 1985, 1987, 1989 թթ․ հաջորդաբար շահագործման հանձնվեցին ուղեգծի անավարտ մնացած՝ «Գործարանային», «Շենգավիթ», «Գարեգին Նժդեհի Հրապարակ», «Զորավար Անդրանիկ» կայարանները, հավաքակայանը, իսկ ավելի ուշ՝ 1998 թվականին «Չարբախ» կայարանը։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը