Միջազգային

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Լեհաստան ու Ռումինիա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Լեհաստան ու Ռումինիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը մարտի 9-11-ը կայցելի Լեհաստան ու Ռումինիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է փոխնախագահի ներկայացուցիչ Սաբրինա Սինգխը:

Լեհաստանի ու Ռումինիայի ղեկավարությունների հետ հանդիպումներում քննարկման կենտրոնական թեման լինելու է իրադրությունն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական գործողությունների համատեքստում:

Կամալա Հարիսը մտադիր է նաև քննարկել ԱՄՆ աջակցության հարցն՝ ուղղված այն երկրներին, որոնք ընդունում են փախստականների Ուկրաինայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում