Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը:

Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցների որոշումից խուսափելու ավելի կարևոր գործոն։

«Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ և խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Քալընը:

Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ է լարվածությունը հանդարտեցնել և հույս հայտնել, որ միջուկային սպառնալիքը կմնա միայն հռետորաբանության մակարդակում։

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայի դրական մոտեցումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում ընդգրկում է նաև Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր սցենարը, Քալընն ասել է, որ իրենք այս փուլում դրական չեն նայում այդ հնարավորությանը։

«Մենք տեղյակ ենք, թե որքան զգայուն է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Սա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու մենք ցանկանում ենք, որ այս անօրինական պատերազմը ավարտվի, և մենք հուսով ենք, որ ուկրաինացիները նույնպես կհասկանան մեզ», - նշել է նա:

«Բոլոր երեք պահանջները, որոնք Ռուսաստանը բարձրացրել է այս փուլում հրադադարի համար, չափազանց մաքսիմալիստական են»,- հավելել է Քալընը:

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում