Հակոբ Արշակյանը Ստեֆան Դիոնի հետ հանդիպմանը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է հայ գերիների վերադարձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես՝ խորհրդարանական բարեկամական խմբերի դերը:

Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել:

«Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը:

Անդրադառնալով հետպատերազմյան՝ դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը:

«Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը:

Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը:

Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Հայերեն English Русский Türkçe

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան