Մակրոնը կընդունի Շոլցին եւ ԵՀ-ի ղեկավարին «եվրոպական ինքնիշխանության» եւ Ուկրաինայի քննարկման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը(AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:

Գործակալության տվյալներով՝ աշխատանքային ընթրիքը տեղի կունենա եվրոպացի արդյունաբերողների հետ համատեղ: Հանդիպման շրջանակներում կողմերը կբարձրացնեն «եվրոպական տնտեսական ինքինշխանության հարցերը, այդ թվում հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները»:

Դրանից առաջճ Մակրոնը կանցկացնի Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրի նիստ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, իսկ այնուհետեւ այդ նույն հարցը կքննարկի Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հետ: Ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) Ֆրանսիայի նախագահը կընդունի իր վրացի պաշտոնակից Սալոմե Զուրբիշվիլիին: Նրանք կքննարկեն տարածաշրջանի կայունության հարցն ստեղծված իրավիճակում:

Ժամը 17:30-ին (Երեւանի ժամանակով 20:30-ին) Մակրոնը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գծով պաշտոնակիցների հետ կմասնակցի տեսակոնֆերանսին, որի շրջանակներում կքննարկվի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում չեն բացառում, որ Օլաֆ Շոլցը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը տեսակոնֆերանսին միանան ուղղակի Ելիսեյան պալատից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի