Հակոբ Արշակյանը նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին` նոր Պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը ողջունել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին, նշել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգում կարեւոր փոփոխություններ են տեղի ունեցել:

«Ըստ Հակոբ Արշակյանի՝ ներկա քաղաքական իշխանությունը ջատագովն է Հայաստանում ժողովրդավարական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրական իրավունքի արդար եւ թափանցիկ իրացման, ինչպես նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ զարգացման: Այս համատեքստում Ազգային ժողովի փոխնախագահը կարեւորել է Պաշտպանի եւ նրա գրասենյակի պրոֆեսիոնալ, անաչառ գործունեությունը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն օժտված է մարդկային լավագույն հատկանիշներով, անաչառ ու պատասխանատու է իր աշխատանքի նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհավորել է Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում՝ ի նպաստ մեր պետության ու մարդու իրավունքների պաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին իրեն ներկայացնելու համար: Նորընտիր Պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռեւս անելիքներ կան: Հաշվի առնելով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարեւորությունը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը