Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական է. ՉԺՀ-ի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հետեւողական Է. Պեկինը հորդորում Է բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ կանխել հետագա Էսկալացիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Չինաստանն Ուկրաինա «ներխուժումը» ռազմական Է համարում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում:

«Յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարկավոր Է հարգել եւ պաշտպանել:

ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները անհրաժեշտ Է պաշտպանել համատեղ ջանքերով. դա սկզբունք Է, որը Չինաստանը պահպանել Է, ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների հիմնական նորմա, որը պետք Է պահպանեն բոլոր երկրները»,-հայտարարել Է դիվանագետը:

Միեւնույն ժամանակ, նշել Է նա, մենք տեսնում ենք, որ ուկրաինական հարցի պատմությունը բարդ Է ու առանձնահատուկ, եւ, հասկանալով Ռուսաստանի ռացիոնալ անհանգստություններն անվտանգության ոլորտում, Չինաստանը հանդես Է գալիս սառը պատերազմի մտածելակերպից լիովին հրաժարվելու եւ երկխոսության ու բանակցությունների ճանապարհով եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ ու կայուն մեխանիզմ ձեւավորելու օգտին:

Դիվանագետը նաեւ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Չինաստանն արդյոք կճանաչի ԼԺՆ-ն եւ ԴԺՀ-ն, նշելով միայն, որ ուկրաինական հարցը բարդ պատմություն ունի, եւ հույս հայտնելով, որ կողմերը տարաձայնությունները կկարգավորեն բանակցությունների ճանապարհով:

«Ուկրաինան, անկասկած, ինքնիշխան պետություն Է, Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցի նկատմամբ հստակ Է եւ հետեւողական, այն չի փոխվել»,-հայտարարել Է նա, պատասխանելով այն հարցին, թե Պեկինը մինչեւ հիմա Ուկրաինան համարում Է արդյոք ինքնիշխան պետություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս