Միջազգային

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչ այդ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ազդարարել Էր Մոսկվայի դեմ Ուկրաինայի իրադրության պատճառով «ամենակոշտ» սահմանափակումների փաթեթի մասին: Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունը կբախվի աննախադեպ մեկուսացման»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել Է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը:

Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում