Միջազգային

Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է ռազմական ներկայությունը Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է ռազմական ներկայությունը Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին փոքր թվով ամերիկացի զինվորականներ մնում են Ուկրաինայում՝ ելնելով ԱՄՆ դիվանագիտական ներկայությունը պահպանելու շահերից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ուկրաինայում դեռևս կա փոքր ռազմական ներկայություն՝ կապված մեր դիվանագիտական ներկայության հետ»,- ասել է նա:

Քիրբին չի հստակեցրել, թե ինչ ուժերի մասին է խոսքը։ Նա հավելել է, որ Ֆլորիդայի ազգային գվարդիայի մարտիկները, որոնք հանդես էին գալիս որպես ուկրաինական զորքերի հրահանգիչներ, դուրս են բերվել երկրից, ինչպես նախապես հայտարարվել էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում