Հռոմը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները միտված են ՆԱՏՕ-ի թուլացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անցկացվող զորավարժությունների թվի աճը և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքի խախտումների թիվը վկայում են դաշինքը արևելյան թևից թուլացնելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտարարությանը։

«Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումների, Բալթիկ և Սև ծովերում ավելի ու ավելի զանգվածային ռազմածովային զորավարժությունների, Ազովի ծովում միջազգային ծովային իրավունքի չհարգելուն և հիբրիդային գործողությունների, որոնք միտված են արևելյան թևում գտնվող ՆԱՏՕ-ի երկրների թուլացմանը և Բելառուսի հետ հատուկ ռազմական հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նախարարը։

Փետրվարի 8-ին նա տեղեկատվական ուղերձով հանդես է եկել Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմանը։

«Նշված օրինակները բացատրում են, թե ինչու է ՆԱՏՕ-ն գրեթե մեկ տասնամյակ անշեղորեն մեծացնում ուշադրությունը Ռուսաստանի նկատմամբ: Եվ դա, հետևաբար, հանգեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի աստիճանական վերակողմնորոշման տարբեր մակարդակներում», - նշել է Գերինին:

Խոսելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նախարարն ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա ծանր հետևանքներ կունենա»։ «Մենք պետք է աշխատենք լարվածությունը չսրելու վրա: Մենք բոլորս հույս ունենք պահպանելու և իրականացնելու կառուցողական երկխոսություն, որն ուղեկցվում է հստակ ուղերձով։ Ապակայունացնող գործողություններն անհետևանք չեն մնա», - ասել է Գուերինին:

Հայերեն Русский

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը