Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կայանալիք այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կայանալիք այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթիվը կհայտարարվի մոտ օրերս:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քալընը ասել է թուրքական A haber հեռուստաընկերության եթերում:

«Մեր նախագահի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վերաբերյալ կարևոր նշանակություն ունի։ Ուկրաինան դրան դրական է նայում, եթե Ռուսաստանը նույնպես դրական պատասխան տա, ապա հանդիպումը կկայանա։ Պարոն Պուտինը կայցելի Թուրքիա, ժամկետը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է Քալընը։

Ըստ Քալընի, Թուրքիան «միակ երկիրն է», որը կարող է դեր խաղալ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում։

Նա նաև նշել է, որ Պուտինն ու Էրդողանը լավ և վստահելի հարաբերություններ են զարգացրել վերջին յոթ-ութ տարիների ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում