Սեւանցի ծանրորդուհին արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը վերջերս կայացած Հայաստանի ծանրամարտի առաջնությունում կրկին փայլել է իր մարզական եւ կամային որակներով՝ նվաճելով արծաթե մեդալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից` Ալինա Սուքիասյանը մասնակցել է ՀՀ մեծահասակների տղամարդկանց եւ կանանց ծանրամարտի առաջնությանը եւ 64 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 162 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել երկրորդ պատվավոր տեղը։

«Սա Ալինայի համար հերթական առաջնությունն էր, որտեղ մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սանը կրկին տոնեց հաղթանակ։ Նախորդ նվաճումը նա ունեցավ 2021 թվականին Երեւանում կայացած ծանրամարտի բաց առաջնությունում՝ երկամարտի 158 կիլոգրամ արդյունքով զբաղեցնելով առաջին տեղը։ Ալինան այժմ սովորում է Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, ընդգրկված է Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում։ Մենք մեծ հույսեր ենք կապում շնորհալի մարզուհու հետ»,- դպրոցական մարզուհուն ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում