Հասարակական

Գեղարքունիքի մարզում ստեղծվել է «Կանանց ռեսուրսների լաբորատորիա»

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ստեղծվել է «Կանանց ռեսուրսների լաբորատորիա»։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը, նախագիծը փորձնական է, եւ առաջին փուլում ներգրավել է քսան կին Ճամբարակ եւ Շողակաթ համայնքներից։

Լաբորատորիայում կանայք փորձել են զարգացնել սեփական համայնքներում կենսունակ բիզնես գաղափարներ, փոխանակվել սեփական փորձերով եւ այդ ամենի արդյունքում ստանալ նոր բիզնեսների գաղափարներ։ Լաբորատորիայում կազմակերպվել են ինչպես կանանց բիզնես կարողությունների զարգացման դասընթացներ, այնպես էլ՝ ինտենսիվ գործնական աշխատանքները։

«Իսկ ինչո՞վ էին յուրահատուկ այդ գործնական աշխատանքները։ Նրանով, որ տարիներ շարունակ ձեռարվեստի բազմաթիվ տեսակներով զբաղվելու երազանք ունեցող կանայք չունեին ֆինանսական միջոցներ՝ նյութեր ձեռք բերելու եւ կենսափորձեր իրականացնելու, այնուհետ ձեռնարկատիրական գործունեության մեջ այդ գիտելիքները օգտագործելու համար։ Գործնական աշխատանքների արդյունքում ծրագրի մասնակից կանայք հայկական մանրանկարչության տեխնիկայով պատրաստել են կանացի կրծքազարդեր, տոնածառի խաղալիքներ եւ գունավորել են էկո-պայուսակներ։ Նախաձեռնության հեղինակները հոգացել են նաեւ այն կանանց համար, որոնց համայնքներում չկան կանանց հզորացման ծրագրերի իրականացնող հասարակական կազմակերպություններ, եւ ստեղծել են «ՔՈ երազանքը սկսում է այստեղ» ձեռնարկը, որը մատչելի ձեւով ընթերցողին սովորեցնում է զարգացնել բիզնես գաղափար, ներկայացնում է տեղական եւ արտասահմանյան որոշ փոքր բիզնես- մոդելներ, ծանոթացնում է սոցիալական ձեռներեցության գաղափարին, օգնում է կողմնորոշվել բիզնեսի գրանցման հարցում եւ վերջապես՝ ի մի բերել սեփական մտքերը նույն ձեռնարկի էջերի վրա։ Զարգացնող ձեռնարկի թվային տարբերակը շուտով հասանելի կդառնա թվային տեսքով»,-ներկայացրեց Իրինա Հովհաննիսյանը։

Նախաձեռնության ընթացքում կանայք բիզնես-կտավ գործիքի շնորհիվ վերջնական տեսքի են հասցրել են իրենց բիզնես-մոդելները, եւ անկախ փորձագետների գնահատանքից հետո 8 կին ստացել են բիզնեսների իրականացման նյութական աջակցություն։ Կյանքի են կոչվել հյուրատնային, պահածոների, մատնահարդարման, հրուշակեղենի, մանկական միջոցառումների, էկո պայուսակների արտադրության, հայկական մանրանկարչությամբ հուշանվերների պատրաստման եւ գլխարկ-շարֆի արտադրության բիզնես գաղափարներ։ Ծրագրի մասնակից կանանց կարծիքով՝ հեռավոր համայնքներին անհրաժեշտ են կանանց հիմնախնդիրները ուշադրության կենտրոնում պահող ծրագրեր։ Նրանք կարծում են, որ տնտեսական զարգացման հնարավորությունները համայնքներում բազմաթիվ են, եւ նրանց պարզապես անհրաժեշտ է փոքր աջակցություն՝ նոր գիտելիքների եւ փորձագետների խորհուրդների տեսքով։

«Ես անընդհատ ինչ-որ լավ բան էի ուզում անել համայնքում, սակայն մինչ Լաբորատորիա գալը չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում անել։ Այստեղ ես հասկացա, որ ես պետք է զբաղվում նրանով, ինչ շատ եմ սիրում՝ գործել ջերմություն տվող գլխարկներ, շարֆեր եւ այլ գեղեցիկ իրեր եւ դրանով ստեղծել եկամտի աղբյուր իմ ընտանիքի համար»- ասել է ծրագրի շահառու Աննան։

«Այստեղ ես հասկացա, որ կարող եմ անել ավելին, քան կարծում էի։ Վստահության խնդիր ունեի, սակայն հասկացա, որ մենք միասին ավելի ուժեղ ենք։ Լաբորատորիայի աղջիկներով սկսել ենք համագործակցության եզրեր գտնել, փորձել հասկանալ այդ համագործակցությունից ինչ ֆինանսական օգուտներ ենք կարող քաղել։ Ես կարծում եմ, որ ծրագրի շնորհիվ փոփոխվել է նաև իմ մտածելակերպը»-ասել է ծրագրի շահառու Գայանեն։

Հաշվի առնելով հեռավոր համայնքներում կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը, գիտելիքների տարածման եւ աջակցության առկա պահանջարկը՝ ծրագրի հեղինակները քննարկում են «Կանանց ռեսուրսների լաբորատորիայի» ինստիտուցիոնալ զարգացման եւ ազդեցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները։

Ծրագիրն իրականացվել է Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ եւ «ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ»-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

Ավստրիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  համաձայնագրի շուտափույթ ստորագրում

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ

Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով գերիների հարցը բարձրացնում ենք. Փաշինյան

Փաշինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված վերջին երկու դրույթները