Քաղաքականություն

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

2020 թվականին նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերալ հատվածական, դրանում նշվում է նաև գերիների վերադարձի մասին, սակայն մինչև օրս այդ խնդիրը լուծված չէ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը՝ այս մասին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: 

Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը հետևյալ դիտարկումն է արել՝ եռակողմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ 

«Օրինակ, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման և վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Ավելին՝ ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով: Մեր գնահատմամբ՝ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով՝ այլ արգելված միջոցներ և այլն»,–նշել է վարչապետը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում