Սպորտ

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցեց թուրք Մեհմետ Սարփի հետ և առավելության հասավ 10:1 հաշվով:

63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար մրցեց Դավիթ Ջոթյանը, ում մրցակիցը Վրաստանից Ռոմեո Բերիձեն էր: Դավիթ Ջոթյանը պարտություն կրեց` զիջելով 8:2 հաշվով:

Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Վիգեն Նազարյանը և Ռազմիկ Կուրդյանը: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում