Հասարակական

ՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. 3 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. 3 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 6-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացել, որ ԵրևանիԴավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայությանԵրևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Գ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ Ս. Չ.) մակնիշների ավտոմեքենաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ջ. Մ.-ին, Ա. Ա.-ին և Ն. Ա.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում