Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը Պեկինի ՕԽ բացման արարողության Հայաստանի դրոշակակիրներն են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մայրաքաղաքՊեկինում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն չի հրաժարվելպատվիրակությունների ավանդական շքերթից.Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես,յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր (կին և տղամարդ)՝ գենդերայինհավասարությունը պահպանելու համար։Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունըՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ ՄիքայելՄիքայելյանին:

Միքայել Միքայելյանը և առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է: Միքայելյանների ընտանիքն Աշոցքից, յուրահատուկ ցուցանիշ է գրանցելՕլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և ՄիքայելՄիքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակհանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան - 1998թ. Նագանո, ՍերգեյՄիքայելյան - 2014թ. Սոչի, Միքայել Միքայելյան - 2016թ. Լիլլեհամմեր (ԵրիտասարդներիՕլիմպիական խաղեր):

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը