Գեղարքունիքում 2021 թվականին սոցիալական աջակցություն է տրամադրվել կարիքավոր բազմաթիվ խմբերի

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2021 թվականին պետության կողմից սոցիալական աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով, զոհված եւ հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների, արցախից տեղահանված ընտանիքներին, 100 տարին բոլորած կենսաթշակառուներին, կարիքավոր այլ խմբերում ընդգրկված անձանց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականին մարզպետարանի կողմից ուսումնասիրվել եւ քննարկվել են քաղաքացիների ավելի քան 2750 դիմում-բողոքներ, 680 գրություններ: Սահմանված ժամկետներում կազմվել եւ ներկայացվել են պատասխան գրություններ, հաշվետվություններ, տարբեր նախարարությունների կողմից պահանջվող տեղեկատվություններ, կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն: Մարզի հինգ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար տվել է դրական եզրակացություն՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ, իսկ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում նման եզրակացություն տրվել է երկու ընտանիքի։ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչություն է ներկայացվել թվով 64 զոհված և հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների գործ՝ փոխհատուցում ստանալու համար, որից՝ զոհված՝ 9, 1-ին խումբ՝ 1, 2-րդ խումբ՝ 8, 3-րդ խումբ՝ 46 հաշմանդամ: Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի կողմից մարզի 100 եւ ավելի տարիք ունեցող 5 կենսաթոշակառուների հատկացվել են նվերներ՝ դրամի տեսքով: Հայրենական մեծ պատերազմի մասնակից երկու վետերաններին ծննդյան հարյուրամյա տարեդարձը նշելու կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել է ֆինանասական օգնություն:

Հաշվետու տարվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած, ինչպես նաև զոհված, վիրավորում եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների, Արցախից տեղահանված, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերում գտնվող ընտանիքների հատկացվել է միանվագ դրամական օգնություն։ Միաժամանակ, համագործակցելով հասարակական, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների եւ բարերարների հետ, մարզպետարանն իրականացել է պարենային աջակցության ծրագրեր: Արդյունքում՝ Արցախից տեղահանված շուրջ 330 ընտանիքներ, Գեղարքունիքի մարզից հաշմանդամություն եւ վիրավորում ստացած շուրջ 580 անձինք եւ սոցիալապես անապահով, ռիսկային խմբերում գտնվող 280 ընտանիքների տրամադրվել է աջակցություն՝ սննդամթերքի, հագուստի, տնտեսական ապրանքների եւ հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով:

2021 թվականի ամառային ամիսներին պետբյուջեի հաշվին մարզի 300 առավել անապահով, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ անվճար կարգով մեկնել են Հանքավանի «Հասմիկ» մանկական ամառային հանգստյան ճամբար:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները