Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում անցկացվել են միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տարբեր միջոցառումներով հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, անցկացվել են խորհրդանշական միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։ Օրվա ընթացքում Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը ևս հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգներով հանդես եկան: ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։

«Մշակույթ ընդդեմ պատերազմի» խորագրով միջոցառում էլ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, 24-ամյա գյումրեցի արվեստագետ Բեն Պողոսյանի անունը կրող Գյումրու ԲենԱրթ ցուցասրահում: Երիտասարդ արվեստագետի նախաձեռնությամբ մեծարվեցին իր զինակից ընկերները, իսկ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից հետմահու մեդալների արժանացան հայրենիքի համար կյանքը զոհած հերոսները:

Օրվա առթիվ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բաց դռների օր է հայտարարված զինծառայողների և զոհվածների հարազատների համար։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները