Միջազգային

Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ օդային պարեկությունն են անցկացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ներկայացվել են Սու-34, Սու-35 կործանիչներով եւ Ա-50 հեռառադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով: Սիրիական կողմից մասնակցել են Միգ-23-ը եւ Միգ-29-ը:

Ռուսաստանցիները թռիչքն իրականացրել են Խմեյմիմի ավիաբազայից, սիրիացիները՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող «Սեյքալ» եւ «Դումայր» օդակայաններից: Գործընթացում առաջինները կատարելագործել են հարվածները վերգետնյա թիրախների ուղղությամբ, երկրորդները պատասխանատու են եղել օդային տարածքի եւ պաշտպանական զորամասի հսկողության համար:

Պարեկության երթուղին անցնում Էր Գոլանի բարձունքների երկարությամբ, այնուհետեւ հարավային սահմանով, Եփրատի երկայնքով դեպի վեր եւ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջանների վրայով: Բացի այդ, անձնակազմերն անցկացրել են հրթիռների ուսումնական արձակումներ օդային թիրախների ուղղությամբ եւ խոցել վերգետնյա թիրախները երկրի կենտրոնական մասում տեղակայված զինափորձարաններից մեկում: Նման համատեղ թիրչքները պետք Է դառնան կանոնավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում