Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Տիչինայի փողոցում պայթյունից հետո բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Տիչինայի փողոցում պայթյունից հետո բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Տիչինայի փողոցում պայթյունից հետո բռնկված հրդեհը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր. «Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը ևՀոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում