Սպորտ

Այս տարի մեծ տեղ ենք տալու երիտասարդներին. Հակոբ Սերոբյան 

1 րոպեի ընթերցում

Այս տարի մեծ տեղ ենք տալու երիտասարդներին. Հակոբ Սերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի մարմնամարզության հավաքականն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն թե մեծահասակները, թե երիտասարդները: Այս տարի մեծ տեղ ենք տալու երիտասարդներին: Մեր հիմնական նպատակն աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցելն է, որոնք հաջորդում են միմյանց»,- ասաց Սերոբյանը: Մասնագետի խոսքով` փետրվարի 22-ին ընտրանին առաջատար մարզիկներով կմեկնի Գերմանիա` աշխարհի գավաթի խաղարկությանը, որին կհաջորդեն Կատարի և Եգիպտոսի մրցափուլերը:

«Օլիմպիական խաղերից հետո աշխարհի առաջնության մասնակցության ընթացակարգւ փոխվել է, և հիմա պետք է, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերում միավորներ հավաքենք»,- շեշտեց նա:

Ուսումնամարզական հավաքը կմեկնարկի հունվարի 28-ին: Հավաքականը 14-օրյա հավաք կունենա Թբիլիսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում