Գարո Փայլանը թուրքական պետությանը կրկին մեղադրել է Դինքի սպանությունը կոծկելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում Դիարբեքիրից ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում անդրադարձել է Հրանտ Դինքի 15 տարի առաջ կատարված սպանությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Գարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կոծկվել է։

«Ցավոք, 15 տարի է մենք դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,-ասել է Փայլանը

Փայլանը մեջբերել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի 8 ամիս առաջ Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Էրհան Թունջելի վերաբերյալ եթերում ասած խոսքերը և մեղադրել, որ դրանից հետո էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

«Ներքին գործերի Նախարար Սուլեյման Սոյլուն ասաց. «Սեդաթ Փեքերին (Փեքերը Թուրքիայում հայտնի քրեական հեղինակություն է), Էրհան Թունջելին, ով է կվստահի՞»: Արդեն 8 ամիս է անցել, իր իմացածները ինչի չի ներկայացրել դատախազին»,-ասել է փայլանը:

Փայլանը հավելել է, որ Սոյլույի խոսքերից հետո ոչինչ չանելը նույնպես վկայում է, որ Դինքի սպանությունը մութ պահելու որոշում կա:

«Այս սպանությունը կոծկված է: Քաղաքական կամք է պետք այս սպանությունը բացահայտելու համար»,- ասել է Փայլանը:

Հայերեն العربية

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը