Հասարակական

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը շատ լավ աշխատում է. Սրբուհի Գալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում գտնվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է և 3 հայցադիմում ուղարկվել է առաջին ատյանի իրավասության դատարան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով սահմանվել են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է նախաձեռնվել ուսումնասիրություն: Այդ հիմքերից մեկն այն է, որ անձը քննող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց նա:

Ըստ Գալյանի` կազմավորումից ի վեր վարչության առջև ծառացած դժվարություններից մեկն այն էր, որ չկար բազա, որի վրա կարելի էր հենվել, և վարչությունը զրոյից մշակել է բոլոր փաստաթղթերի նմուշները:

Ինչ վերաբերվում է դժվարություններին բովանդակային առումով, Գալյանն ասաց, որ որոշակի գործերի պարագայում ապացուցել այս կամ այն գույքի ապօրինությունը բավականին բարդ է, քանի որ Հայաստանում մեծ տարածում ունի այն երևույթը, որ գույքը ձեռք է բերվել ոչ թե իրական սեփականատիրոջ, այլ ուրիշ անձանց անուններով, օրինակ զոքանչների, , օգնականների և այլ շահագրգիռ անձանց:

Վարչությունը կազմավորվել է և սկսել է գործել 5 դատախազի և 3 տնտեսագետի կազմով, այնուհետև լրացուցիչ մրցույթների արդյունքում և՛ դատախազների, և՛ տնտեսագետների թիվը համալրվել է: Գալյանը հայտնեց, որ ներկայումս վարչությունը գործում է 8 դատախազի և 6 տնտեսագետի կազմով: Գլխավոր դատախազի տեղակալը հույս ունի, որ հաստիքները կավելացվեն, քանի որ յուրաքանչյուր դատախազ 30-ից ավել գործ է ուսումնասիրում:

Գալյանի խոսքով` մամուլում շատ է շահարկվել, թե իբր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը խնդրահարույց է, այդ իսկ պատճառով դատավորները հրաժարվում են կիրառել օրենքը:

Գլխավոր դատախազի տեղակալը վստահեցրեց` նման բան գոյություն չունի, որովհետև եթե օրենքը չկիրառվեր, դատարանը չէր բավարարի 80-ից ավել բանկային գաղտնիքի կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ միջնորդությունները, չէր բավարարի տասնյակից ավել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումները, չէր լինի հաշտեցման բանակցությունների գործընթաց:

Գալյանը ընդգծեց` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը շատ լավ աշխատում է և բավականին լավ տեմպերով:

Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով արդեն իսկ առաջին դատական նիստը կայացել է, որով անցնում է ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանը:

Հայերեն

Սլովակիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում

Սևան համայնքի ավագանու հերթական նիստին անդրադարձ է կատարվել սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին

Սևանի համայնքապետարանի աշխատակիցը մասնակցել է Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում կայացած «Քաղաքներ-էներգիա-2025» ամենամյա համաժողովին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների ասուլիսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի