Իրան

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

2 րոպեի ընթերցում

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանին, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գարո Հովհաննիսյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանին և Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները քննարկել են դեսպանության և համայնքի ազգային իշխանության միջև փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ 

Համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրանահայության հնարավորությունների և համայնքային իրավասությունների շրջանակում աջակցելու Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ այդ թվում մշակութային և հասարակական ոլորտներում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը ցավով անդրադարձ են կատարել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված ոգեկոչման արարողության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպին և անընդունելի համարել այն: 

ՀՀ դեսպանը և համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ բացառելու նմանօրինակ ցանկացած փորձ, որոնք կարող են բացասաբար ազդել ՀՀ դեսպանության ու համայնքի միջև հարաբերություններին: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում