Տարածաշրջանային

Թուրքիայում ազգայնական խմբերը շարունակում են փոքրամասնությունների նկատմամբ վայրագությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ազգայնական խմբերը շարունակում են փոքրամասնությունների նկատմամբ վայրագությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 30 հոգանոց ազգայնամոլների մի խումբ հարձակվել է 3 քուրդ երիտասարդի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական anfturkce.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիմաց:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել խմբի ներկայացուցիչներին, հայտնի է դարձել, որ ազգայնամոլների խմբի մեջ է եղել նաև Իսա Քյոքը, ով հայտնի է ազգայնամոլությամբ և դրանով պայմանավորված հարձակումներ իրականացնելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում