Խորհրդարանում կանցկացվեն Հանրակրթության մասին օրենքում փոփոխությունների հարցով լսումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ անցկացնել՝ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի առնչությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Հաշվի առնելով նախորդ շրջանում օրենքի շուրջ եղած քննարկումները և բանավոր պայմանավորվածությունն առ այն, որ ԱԺ մեր գործընկերները նպատակահարմար են գտնում հանրային լսումներ կազմակերպել օրենքի շուրջ, մենք դրական ենք արձագանքել, կարծում ենք, որ քննարկումները միայն օգնում են բարելավել այն մոտեցումներն ու առաջարկը, որը կա: Մենք առաջարկում ենք օգտվել օրենսդրական հնարավորությունից և մինչև 2 ամսով հետաձգել օրենքի ամբողջական ընդունումը»,-ասաց Անդրեասյանը:

Հանրային լսումների ժամանակ կներկայացվեն նաև առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարված փոփոխությունները: Միաժամանակ, քանի որ օրենքն ունի հրատապություն, փոխնախարարը խնդրեց մինչև 2 ամիսը դիտարկել փետրվարի նիստում արդեն օրենքը նիստում ներառելու և քննարկելու տեսանկյունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց խորհրդարանական լսումներն անցկացնել հունվարի 25-ին ժամը 12:00-16:00-ն: Հանձնաժողովի նիստում առաջարկը հավանություն ստացավ:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում