Միջազգային

Դանիայի ռազմական հետախուզության ղեկավարին մեղադրել են գաղտնի տվյալների արտահոսի մեջ

1 րոպեի ընթերցում

Դանիայի ռազմական հետախուզության ղեկավարին մեղադրել են գաղտնի տվյալների արտահոսի մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ռազմական հետախուզության ղեկավար Լարս Ֆինդսենին կալանքի տակ են վերցրել գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

«Պաշտպանութան նախարարության հետախուզական ծառայության ղեկավար Լարս Ֆինդսենը դեկտեմբերի 9-ից գաղտնիության պայմաններում կալանքի տակ Է գտնվում գաղտնի եւ խիստ գաղտնիացված տեղեկատվության արտահոսի մեջ մեղադրանքով, որը կարող Է վնաս հասցնել Դանիայի անվտանգությանը կամ օտարերկրյա տերությունների հետ նրա հարաբերություններին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ֆինդսենին պաշտոնից հեռացրել են 2020 թվականի օգոստոսին: Նրա ու եւս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ստուգում են անցկացրել իրազեկիչներից ստացված տվյալների հիման վրա, որոնք պատմել են, որ ռազմական հետախուզությունը գործունեություն Է իրականացրել, որը խախտում Է Դանիայի օրենսդրությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Դանիայի զինվորականները ձեռնամուխ են եղել առաջին Էլեկտրաինքնաթիռների փորձարկումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում