Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին, որը կապված է 2023-ի նախագահական ընտրությունների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել է, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ Կիպրոսի նախագահին մի քանի օր առաջ, նա այն ընդունել է ուրբաթ առավոտյան, այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից՝ 2022 թվականի հունվարի 11-ից»,- հայտնել է Քրիստոդուլիդիսը։

Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

«Բայց այսօր դեռ ժամանակը չէ որևէ որոշման համար։ Ես կհայտարարեմ 2023 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ վերջնական որոշումներ կկայացնեմ»,- ասել է նա։

Նշվում է, որ Կիպրոսի նախագահին հինգ տարով ընտրում են ուղղակի գաղտնի քվեարկությամբ:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա