Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 10-12 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում հունվարի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 11-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ