ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն ուղարկվել են Ղազախստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջը:

Խաղաղապահ ուժերում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի Հանրապետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ղազախստանի կարևոր պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, իրավիճակի կայունացման և այն իրավական դաշտ բերելու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցելն է:

Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերում ներգրավվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով իրականացվում է ռուսական խաղաղապահ ստորաբաժանման տեղափոխությունը Ղազախստանի Հանրապետություն։

Ուժերի առաջապահ ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել սահմանված խնդիրների իրականացմանը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ