Բաղդադի օդանավակայանի շրջանում կանխել են հրթիռային գրոհը ռազմական ճամբարի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը չորս հրթիռային արկ են խոցել Բաղդադի երկնքում՝ կանխելով «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա գրոհը մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ավելի ված բանակել Էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Այդ մասին, ինչպես տեղկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 5-ին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռներն ուղարկվել են Իրաքի մայրաքաղաքի արեւմտյան մասից: Արկերի անկման վայրերը պարզված չեն: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մինչդեռ արաբական հանրապետության անվտանգության ոլորտում իրազեկման հարցերի պետական ծառայությունը Facebook-ում հայտնել Է հրթիռային արկի «Էն Նասր» ռազմական ճամբարից ոչ հեռու ընկնելու մասին, որը գտնվում Է Բաղդադի արեւմուտքում: Բացի դանից, իրաքցի ուժայիններին հաջողվել Է օդանավակայանին հարող թաղամասում հայտնաբերել հրթիռների արձակման ինքնաշեն կայանք:

Վերջին երկու օրը C-RAM համակարգերը կանխել են անօդաչուների գրոհներն Այն ալ Ասադ ռազմակայանի վրա Բադադից դեպի հյուսիս եւ «Վիկտորիա» ռազմական ճամբարի վրա: Տեղական զանգվածային լրատվամիջոցները հաճախացած հարձակումները կապում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի (1957 – 2020) եւ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի (1954 – 2020) մահվան տարելիցի հետ, որոնք 2020 թվականի հունվարի 3-ին ենթարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհին Բաղդադի օդանավակայանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է