Միջազգային

Երկու մարդ զոհվել, մեկը տուժել Է իսրայելական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Երկու մարդ զոհվել, մեկը տուժել Է իսրայելական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ռազմաօդային ուժերի ուղղաթիռն աղետի Է ենթարկվել Հայֆա նավահանգստային քաղաքի շրջանում. դրա հետեւանքով զոհվել Է երկու մարդ, մեկը տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 4-ին հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում Է, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուները, տուժել Է անձնակազմի անդամը, որն «օդային դիտորդի» դեր Էր կատարում: Նա տեղափոխվել Է հոսպիտալ: Բանակային մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում Է, որ սկսվել Է կործանման պատճառների եւ հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում