Հասարակական

Հրշեջները Երևանի Լվովյան փողոցում բնակարանի հրդեհ են մարել

1 րոպեի ընթերցում

Հրշեջները Երևանի Լվովյան փողոցում բնակարանի հրդեհ են մարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 3-ին, ժամը 16։07-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։28-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ) գույքով և ջերմահարվել են խոհանոցի առաստաղն (մոտ 3 քմ) ու հեռաուստացույցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում