Քաղաքականություն

ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը. ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է արտաքին քաղաքական տարին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2021 թվականին Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի դերակատարումը:

«Ռուսաստանը ակտիվորեն աջակցել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացմանը՝ ներառյալ այնպիսի խնդիրների լուծումը, ինչիսին է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և հետագա սահմանագծման նպատակով երկկողմ Հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում: Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով (երեք հարավկովկասյան պետությունները՝ Հայաստանը, Ադրբջանը, Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) Խորհրդակցական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ առայժմ առանց Վրաստանի մասնակցության», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Նոյեմբերի 26-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում երեք ղեկավարները պայմանավորվածություն էին ձեռք բերել քայլեր ձեռնարկելու հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում