Քաղաքականություն

Անկասկած նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. Ռոբերտ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Անկասկած նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընդդիմության վարկանիշը ևս ընկել է:

«Ուղղակի, մենք մտածում ենք ու հույս ունենք, որ մեր վարկանիշը վերականգնվող վարկանիշ է, իսկ իշխանության վարկանիշն այսպիսի տեմպերով անկման պարագայում չվերականգնվող է: Մեր գնահատականը սա է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ կողջունի, եթե Հայաստանում ձևավորվեն հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական այլ ուժեր, որոնք ի վիճակի կլինեն այդ պահին ժողովրդին փողոց հանել:

«Եթե որևէ մեկի մոտ դա ստացվի ավելի լավ, քան մեր մոտ, պատրաստ ենք կանգնել իրենց կողքին, պատրաստ ենք աջակցել բոլոր հնարավորություններով: Ընդհանուր ապատիայի մեջ բոլորի մոտ վարկանիշային անկում կա»,- եզրափակեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում