Տարածաշրջանային

Բայրամովը ներկայացրել է սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները

2 րոպեի ընթերցում

Բայրամովը ներկայացրել է սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ Ադրբեջանի մոտեցումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Բաքուն և Երևանը պետք է սկսեն սահմանի սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների: Սահմանների որոշումը օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե 30 տարի չեն էլ սկսել սահմանազատումը: Դա նորմալ չէ»,-տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել սահմանի քաղաքակիրթ որոշման համար, և Ադրբեջանը բազմիցս կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ: Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը հաջորդած փաստաթուղթն առաջին անգամ արտացոլում է դա սկսելու անհրաժեշտությունը. դա հնչել է նաև դեռ այս տարվա մայիսին, և ադրբեջանական կողմը ի պատասխան, պայմանավորվել է ստեղծել աշխատանքային խումբ, սակայն այնուհետև Հայաստանն առաջ է քաշել որոշ նախաձեռնություններ, որոնք անընդունելի էին Ադրբեջանի համար»,- ասել է նա։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատումը:

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում