Հունաստանն ազգային սուգ Է հայտարարել երկրի նախկին նախագահի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ազգային սուգ Է հայտարարվել դեկտեմբերի 26-ին հանրապետության նախկին նախագահ Կարոլոս Պապուլյասի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունը (ԱՆՄԳ):

Ըստ գործակալության տեղեկատվության՝ կառավարության որոշմամբ հայտարարվել Է ազգային սուգ «Կարոլոս Պապուլյասի մահվան օրվանից երեք օրվա ընթացքում, ինչպես նաեւ նրա հուղարկավորության օրը»: «Բացի դրանից այսօրվանից եւ մինչեւ նրա հուղարկավորության օրը կխոնարհվեն պետական կազմակերպությունների դրոշներն ամբողջ երկրում»,- նշում Է գործակալությունը: Գործակալությունը հավելում Է, որ Պապուլյասի հուղարկավորությունը «կիրականացվի պետության հաշվին»:

«Կառավարության որոշմամբ, հուղակավորությունը տեղի կունենա պետության ղեկավարի մեծարանքներով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլյասը մահացել Է դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում: Նրա մահվան կապակցությամբ իր ցավակցություններն Է հայտնել Հունաստանի գործող նախագահ Կատերինա Սակելարոպուլուն: Նա նշել Է, որ Պապուլյասի մասնակցությունն ազգային Դիմադրությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ Հունաստանում «սեւ գնդապետների» ֆաշիստամետ խունտայի դեմ պայքարին որոշիչ Էին նրա ճակատագրում՝ արտացոլելով «նրա անփոփոխելի նվիրվածությունն ազատության եւ արդարության իդեալներին, որոնք նա հետեւողականորեն պաշտպանել Է իր ամբողջ կարիերայի ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ