Covid-19-ի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նախարարությունը գնահատել է, թե Հայաստանում վարակման հաճախականությունն ինչպիսի՞ն է պատվաստվածների և չպատվաստվածների շրջանում, և թե պատվաստման արդյունքում վարակման ռիսկը որքանով է նվազում:

«Ըստ մեր գնահատումների՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ չպատվաստվածների շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.39 տոկոս, յուրաքանչյուր 337-րդ դրական դեպքը չպատվաստված անձ է, որը ենթակա է վարակման ռիսկի: 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.08 տոկոս. յուրաքանչյուր 1290-րդ պատվաստված անձը ենթակա է վարակման ռիսկի: Այսպիսով, պատվաստման արդյունքում մեր վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ»,-ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ չպատվաստված անձանց շրջանում 0.09 տոկոսով կա ռիսկ, կամ, յուրաքանչյուր 1379-րդ չպատվաստված անձը, եթե հիվանդանա վիրուսով, ենթակա կլինի հոսպիտալացման: Իսկ 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում ռիսկը 0.01 տոկոս կամ յուրաքանչյուր 11413-րդ պատվաստված անձը ենթակա է հոսպիտալացման ռիսկի: «Եթե համադրում ենք այս երկու ռիսկերը, ունենում ենք, որ ամբողջական պատվաստումը 7.5 անգամ պաշտպանում է հոսպիտալացման ռիսկից»,-ասաց մասնագետը:

Չպատվաստվածների 0.01 տոկոսը կամ յուրաքանչյուր 13867-րդ չպատվաստված անձը մեծ ռիսկայնության գոտում է, այսինքն՝ ռեանիմացիայում հայտնվելու: Իսկ 2 դեղաչափ ստացածների շրջանում հոսպիտալացման ռիսկը 0.0011 տոկոս է կամ յուրաքանչյուր 94568-րդ պատվաստված անձը: Համադրության դեպքում կստացվի, որ երկու դեղաչափ ստացածների մոտ ռիսկը 6.8 անգամ նվազ է՝ չպատվաստված մարդու համեմատությամբ: Փոքր է հավանականությունը, որ ինքը ծանր կլինիկական ընթացքով կհայտնվի ռեանիմացիայում:

Անդրադառնալով արձանագրված տվյալներին՝ Սահակյանը տեղեկացրեց, որ Հայաստանում վարակվել է առաջին դեղաչափ ստացած անձանց 1.3 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացածների 1.2 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը ստացածների 1.1 տոկոսը 14 օր հետո վարակվել է:

Ընդ որում, պատվաստման ենթակա բնակչության 40.8 տոկոսն է ստացել առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը՝ մոտ 30 տոկոսը:

Ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0.12 տոկոսը, իսկ վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել 0.011 տոկոսը: Ըստ Սահակյանի՝ դա չնչին տոկոս է:

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր