Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հունիսի 29-ի հերթական նիստում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նիստը նախագահել է ՆԳՆ գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։
Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ ոստիկանության 2 և փրկարար ծառայության 1 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը։