Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օման կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի միկրոբլոգում։
Heureux d’accueillir Sa Majesté Haitham bin Tarik, Sultan d’Oman, pour sa première visite officielle en France.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) June 29, 2026
Le Sultanat d’Oman et la France renforcent aujourd’hui leur partenariat à travers des accords historiques… pic.twitter.com/EW3nIBY7uG
«Մենք որոշել ենք համատեղ մեր գործընկերների հետ համագործակցել Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և ազատ ու անարգել անցումը երաշխավորելու համար»,-մասնավորապես նշել է Մակրոնը։