Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
1 րոպեի ընթերցում

Հյուսթոն, ԱՄՆ
Մարզադաշտ Հյուսթոն
1/32 եզրափակիչ
Բրազիլիա-Ճապոնիա` 1:2

Աշխարհի առաջնության 1/32 եզրափակչում Բրազիլիան մրցեց Ճապոնիայի հետ: «Արմենպրես»-իհաղորդմամբ` առաջին խաղակեսում հանդիպումն անցավ բավականին լարված և տակտիկականպայքարում։ Բրազիլիան ավելի շատ վերահսկում էր գնդակը և փորձում էր ճեղքել մրցակցիպաշտպանությունը դիրքային գրոհներով, սակայն Ճապոնիան կազմակերպվածպաշտպանությամբ և արագ հակագրոհներով չեզոքացնում էր վտանգները։ Հանդիպման 29-րդրոպեին Կայշու Սանոն օգտվեց ստեղծված հնարավորությունից և առաջ մղեց Ճապոնիային՝ 0:1։Երկրորդ կեսի մեկնարկին` 56-րդ րոպեին, Բրազիլիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Կազեմիրոն: Խփած գնդակից հետո բրազիլացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանն ու լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին կարողացան հաղթանակի նժարն իր կողմը շրջել: Գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին:
