2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ էԱրագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհըժամանակավորապես ևս փակ է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
«Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը(մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը,Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհըդժվարանցանելի են։
Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա էմերկասառույց։
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանումբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։