Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա 2022 թ. մարտի 29-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի«Ուլեվոլ» մարզադաշտում:

Սա կլինի երկու թիմերի միջև երրորդ հանդիպումը: Առաջին անգամ երկու երկրների հավաքականները մրցել են 2002 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Օսլոյում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ Երևանում 4:1 հաշվով հաղթել են նորվեգացիները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ընկերական ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Այդ հանդիպումը, ամենայն հանավանակությամբ, կկայանա Երևանում՝ մարտի 25-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում