Սպորտ

Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում. Էլինա Դանիելյան

1 րոպեի ընթերցում

Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում. Էլինա Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի չեմպիոնի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Էլինա Դանիելյանը հաջողություն է մաղթել երկրի 10 լավագույն մարզիկներին:

«Ուրախ եմ, որ ընդգրկվել եմ Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում: Շնորհակալություն բոլորին իմ օգտին քվեարկելու համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր մեդալակիրներին ու մաղթել նորանոր հաջողություններ, մեդալներ եւ հաղթանակներ գալիք տարում»«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիելյանը:

արզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր, Ամոյան Մալխաս, Բաչկով Հովհաննես, Դավթյան Արթուր, Լալայան Վարազդատ, Դանիելյան Էլինա, Հարությունյան Արսեն, Մարտիրոսյան Սիմոն, Մինասյան Գոռ, Չալոյան Դավիթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում